Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Սփյուռքի նախարարությունը ներողություն է խնդրում օրենսդրությանը հակասող նշանակման համար

Սփյուռքի նախարարությունը ներողություն է խնդրում օրենսդրությանը հակասող նշանակման համար
07.06.2018 | 12:20

Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:

Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30-ը բոլորած ՀՀ քաղաքացին։

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ